Ի՞նչ հաճախականությամբ եք մեր հայրենակիցներն այցելում կինոթատրոն: Այս և այլ հարցերի պատասխանը գտնելու, կինոթատրոնի գործունեության և սպասարկման որակը բարելավելու նպատակով «Մոսկվա» կինոթատրոնի ադմինիստրացիան իրականացրել է հարցում:
Հարցման մասնակիցների 23.2 տոկոսը նշել է, որ կինոթատրոն հաճախում է ամիսը 2-3 անգամ, 24.9 տոկոսը`ամիսը մեկ անգամ, իսկ 37.4 տոկոսը`ավելի քիչ, քան ամիսը մեկ անգամ: Ինչ վերաբերում է ֆիլմերի ժանրային նախընտրությանը, առաջին տեղում «կատակերգություն» ժանրն է, ապա հաջորդաբար «արկածային», «ֆանտաստիկ», «մուլտֆիլմ», «դրամա», «մելոդրամա»: Հարցվողների զգալի մասը նախընտրում է ֆիլմերը դիտել «ռուսերեն թարգմանությամբ»` երկրորդ պլան մեղելով «հայերեն թարգմանությամբ» և «օրիգինալ լեզվով» տարբերակները: Հայկական արտադրության ֆիլմերը պահանջարկի առումով երրորդ հորիզոնականում են ամերիկյան, եվրոպական արտադրության ֆիլմերից հետո, չորրորդ տեղում` ռուսական ֆիլմերն են:
Մինչդեռ կա կարծիք, որ արտասահմանյան որակյալ ֆիլմերը համեմատաբար քիչ հանդիսատես ունեն, որովհետև մեր հայերնակիցները նախընտրում են ֆիլմեր դիտել հայերենով, նաև այդ պատճառով նախապատվությունը տալով հայկակական կատակերգություններին:
Կինոլորտի մասնագետներն իրենց հերթին
հայկական կատակերգությունների մասին խոսելից նկատում են, որ կա որոշակի առաջընթաց, հույս են հայտնում, որ մի օր կունենանք լավ կինո, կհոգնեն այդ ամենից ու կսկսեն ուրիշ բան նկարահանել:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ